Բաշար Ասադը վստահ է իր ուժերին
Նմանատիպ
Սիրիան կարող է դիմագրավել ցանկացած արտաքին ագրեսիա: Այդ մասին հայտարարել է սիրիական պետության ղեկավար Բաշար Ասադը: Սիրիական հեռուստատեսությունը հայտնել է, որ երկրի նախագահը սեպտեմբերի 1-ին Դամասկոսում ընդունել է Իրանի խորհրդարանական պատվիրակությանը’ այդ երկրի մեջլիսի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահ Ալաեդին Բորուջեր դիի գլխավորությամբ: Հանդիպմանը, ինչպես տեղեկացնում է ՍԱՆԱ գործակալությունը, «քննարկվել է տարածաշրջանի իրադրությունը Սիրիայի դեմ պատերազմ սանձազերծելու ԱՄՆ-ի սպառնալիքների լույսով»:
Ասադի խոսքով’ Սիրիան «կդիմագրավի ցանկացած արտաքին ագրեսիա, ինչպես որ այժմ է ամեն օր դիմակայում ահաբեկչական կազմավորումներին երկրի ներսում»:
«Ոչ մի սպառնալիք Սիրիային չի ստիպի դավաճանել իր սկզբունքներին եւ դադարեցնել պատերազմը ահաբեկչության ու նրանց դեմ, ովքեր դրան աջակցում են տարածաշրջանային ու արեւմտյան տերությունների թվից’ ԱՄՆ-ի գլխավորությամբ»,- ասել է Ասադը:
Բորուջերդին իր հերթին նշել է, որ «Սիրիա զինված ներխուժումը կավարտվի նրանց պարտությամբ, ովքեր այն կսկսեն»: Նա խորհուրդ է տվել Միացյալ Նահանգներին «գնալ Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհով եւ կրակի հետ չխաղալ»:
Բորուջերդիի խոսքով’ «եթե պատերազմ սանձազերծվի, ապա այն դուրս կգա Սիրիայի սահմաններից եւ կբոցավառի ամբողջ Մերձավոր Արեւելքը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում