Փաշինյանը ոչնչացրեց ՀՀ ԶՈւ մարտունակությունը. թշնամին գնում է Երևանի ուղղությամբ
14/09/2022 14:24
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, Times․am: ՌԴ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ Նորատ Տեր-Գրիգորյանցը, մեկնաբանելով սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածքում Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիան, հայտարարել է․
«Զգուշացնում եմ՝ Փաշինյանը ոչնչացրեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտունակությունը, փոխեց նրա կառուցվածքը, որը ես էի ստեղծել:
Թշնամին Արցախն ու Հայաստանը գրավելու իր ծրագրերն ունի. նա արդեն գնում է Երևանի ուղղությամբ։ Նրանք բանակը պատրաստում են ՆԱՏՕ-ի չափանիշներով»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում