Սոթքից Գորիս ընկած սահմանագծով թշնամին սկսել է հրթիռահրետանային հարվածները․ ՊՆ

Սոթքից Գորիս ընկած սահմանագծով թշնամին սկսել է հրթիռահրետանային հարվածները․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, Times․am:  Ժամը 13։00-ից սկսած՝ Սոթքից Գորիս ընկած սահմանագծով թշնամին սկսել է հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառելով նաև հարվածային ԱԹՍ-ներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Ադրբեջանական ստորաբաժանումները վերսկսել են նաև դիրքային առաջխաղացման փորձերը։ ՀՀ ԶՈՒ-ն ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ թշնամուն համարժեք պատասխանելու համար։

Հարվածներ են հասցվել նաև մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող ՌԴ ԱԴԾ տրանսպորտային միջոցներին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում