Թուրքիան կրկին զայրացրել է Եգիպտոսին
Նմանատիպ
Եգիպտոսի իշխանությունները հերթական անգամ իրենց զայրույթն են հայտնել կապված Թուրքիայի պահվածքի հետ: Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրի խոսնակ Իհաբ Բեդևին նախագահական նստավայրում կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է թուրք-եգիպտական հարաբերություններից, տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: «Թուրքիայի նկատմամբ Եգիպտոսի ունեցած համբերությունը վերջանալու վրա է»,- ասել է Եգիպտոսի նախագահի խոսնակը:
Եգիպտոսի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները լարվել են, երբ Թուրքիայի իսլամիստական հայացքներով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եգիպտոսի նախկին իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիի’ զինվորականների կողմից պաշտոնանկությունն անվանել է «ռազմական հեղաշրջում», եւ կոչ արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին միջամտել խնդրին: Եգիպտոսի ժամանակավոր կառավարության արտաքին գործերի նախարարությունը Էրդողանի այդ հայտարարությունը բնութագրել է որպես «երկրի ներքին գործերին միջամտություն», որից հետո Անկարան եւ Կահիրեն փոխադարձաբար հետ են կանչել իրենց դեսպաններին: Թուրքիան չեղյալ է համարել նաեւ Եգիպտոսի զինված ուժերի հետ համատեղ անցկացվելիք’ նախապես ծրագրված զորավարժանքները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում