Այսօրվա դրությամբ զոհերի հաստատված թիվը 135 է․ այս թիվը դեռ վերջնական չէ․ Փաշինյան
16/09/2022 11:14
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, Times․am: Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմի զոհերի հաստատված թիվը 135 է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ցավոք, մենք գիտենք, որ այս թիվը դեռևս վերջնական չէ: Ունենք նաև բազմաթիվ վիրավորներ»,- ասաց Փաշինյանը:
Նիստի մեկնարկին վարչապետը նշեց, որ սեպտեմբերի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը ագրեսիա են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ: Զինված ուժերի բազմաթիվ ներկայացուցիչներ, զինվորներ հայրենիքի պաշտպանության դիրքերով անձնուրացաբար զոհել են իրենց կյանքը. «Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր զոհերի հիշատակը»,- ասաց վարչապետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում