Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ հակառակորդը մխրճվել է 1-1.5 կմ, Իշխանասարի ուղղությամբ՝ 0.5 կմ խորությամբ. ԳՇ պետ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, Times․am: Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը ներկայացրել է, թե որ ուղղություններով են Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ասրյանն այդ մասին խոսել է Ջերմուկում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ հետ հանդիպմանը:
«Ջերմուկի ուղղությամբ հակառակորդի ներթափանցման խորությունը, ինչպես նաև ճակատը կազմում է 8-8.5 կմ, մյուս 5 ուղղություններում հակառակորդի ստորաբաժանումների հաջողությունները չի կարող համեմատվել Ջերմուկի ուղղությամբ նրանց մխրճման խորության հետ: Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ հակառակորդը մխրճվել է 1-1.5 կմ խորությամբ, Իշխանասարի ուղղությամբ 0.5 կմ խորությամբ են մխրճվել: Մյուս հատվածներում հաջողվել է հակառակորդին հետ շպրտել»,- ասաց Ասրյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում