Ստալինը կրկին պաշտամունքի առարկա է Վրաստանում
Նմանատիպ
Վրաստանի Թելավի քաղաքում սեպտեմբերի 1-ին կայացել է Իոսիֆ Ստալինի հուշարձանի բացումը, հաղորդում է «Գրուզիա Online»-ին: Միջոցառումը տեղի է ունեցել հանդիսավոր պայմաններում. հուշարձանին ծաղկեպսակներ են դրվել, արարողության մասնակիցները կարդացել են խորհրդային առաջնորդին նվիրված բանաստեղծություններ:
Հուշարձանը, որը պատրաստվել է հանգանակված միջոցների հաշվին, տեղադրվել է Թելավիի Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշահամալիրի մոտ: Հուշարձանի կանգնեցման նախաձեռնողներն են «Ստալինական» եւ Վետերանների միություն կազմակերպությունները:
Թելավիի սակրեբուլոն թերահավատորեն է վերաբերվել հուշարձանի հայտնվելուն: Մունիցիպալիտետի նախագահ Դիմա Բոչորիձեն հայտարարել է, որ հուշարձանը կանգնեցվել է ինքնակամ եւ կարող է ապամոնտաժվել:
Իր հերթին, «Ազատ գոտի» ոչ կառավարկան կազմակերպությունը հայտնել Է, որ Թելավիում Ստալինի հուշարձան արդեն ներկվել Է: Կազմակերպությունը հրապարակել Է նարնջագույն ներկված հուշարձանի լուսանկարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում