Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, Times․am: Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 17-ի ցերեկը, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սեպտեմբերի 17-ի ցերեկը, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +14 +16, վաղը ցերեկը՝ +31 +33 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +24 +29,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +7 +10, ցերեկը՝ +25 +28,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +13 +15, ցերեկը՝ +27 +30,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +22 +26,
Լոռիում գիշերը՝ +6 +10, ցերեկը՝ +25 +30,
Տավուշում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +27 +32,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +7 +11, ցերեկը՝ +24 +28,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +13 +16, ցերեկը՝ +28 +32,
Արարատում գիշերը՝ +15 +18, ցերեկը՝ +32 +34,
Արմավիրում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +31 +33,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +8 +12, ցերեկը՝ +23 +27,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +15 +19, ցերեկը՝ +30 +34,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15 +17, ցերեկը՝ +31 +34,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +9 +12, ցերեկը՝ +26 +29,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +15 +18, ցերեկը՝ +28 +32։
Հետևեք մեզ նաև Telegram-ում