Հունաստանում դատախազը պայթող նամակ է ստացել
Նմանատիպ
Հունաստանում դատախազ Դիմիտրիս Մոկասը, որն զբաղվում է ահաբեկչության հետ կապված գործերով, փոստով ռումբ-նամակ է ստացել, որը պայթել է Աթենքի Խոլարգոս շրջանում գտնվող նրա տան բակում: Այդ մասին սեպտեմբերի 2-ին հայտնել են իրավապահ մարմինները: Մոկասն ինքը չի տուժել, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ինչպես ցույց է տվել հետաքննությունը, վճռաբեկ դատարանի հատուկ դատախազն արձակուրդում է եղել եւ երբ կիրակի երեկոյան վերադարձել է տուն, հարեւանը նրան փոխանցել է կուտակված փոստային առաքումները: Մոկասին կասկածելի է թվացել մեծ փաթեթը, որի վրա եղել է «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային ոչ կառավարական կազմակերպության հունական բաժանմունքի հետադարձ հասցեն, եւ նա այն ցած է նետել պատշգամբից: Ծրարը պայթել է ու այրվել:
Ոստիկանների տվյալներով՝ փաթեթում եղել է ինքնաշեն պայթուցիկ սարք, որում լցված է եղել որսորդական փամփուշտների վառոդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում