Մենք չենք կարող այլեւս ուրիշների շահերին ենթակա դառնալ. Արամ Ա
19/09/2022 13:14
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, Times․am: Մենք չենք կարող այլեւս ուրիշների շահերին ենթակա եւ աշխարհաքաղաքական պայմաններին անձնատուր դառնալ: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը՝ անդրադառնալով վերջին օրերի իրադարձություններին։
«Քաղաքական երկխոսությունը, ճկունությունը եւ իրապաշտությունը չպետք է մեզ առաջնորդեն վտանգելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը եւ անկախությունը: Սա մեր ազգի ու հայրենիքի համար կարմիր գիծ է», – գրել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում