Գյումրիում կտրել են 60-ամյա կնոջ պարանոցը
20/09/2022 15:50
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, Times․am: Գյումրու Շիրակացի փողոցի շենքերից մեկում այսօր՝ սեպտեմբերի 20-ին, հայտնաբերվել է 60-ամյա կնոջ դի՝ պարանոցի շրջանում սուր-կտրող ծակող առարկայից ստացած հարվածի հետքերով։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից։
Դեպքի առնչությամբ ընթանում է քննություն։
Ավելի վաղ aravot.am-ը հայտնել էր, որ 60-ամյա կինը աշխատում է Գյումրու Սովխոզի մանկապարտեզում՝ «Հենզել եւ Գրետել» ՀՈԱԿ-ում՝ որպես հավաքարար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում