Պուտինը նոր օգնական ունի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր Է ստորագրել Իգոր Լեւիտինին պետության ղեկավարի օգնական նշանակելու մասին՝ նրան ազատելով ավելի վաղ զբաղեցրած պաշտոնից, տեղեկացնում Է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Մինչ այդ Լեւիտինը ՌԴ նախագահի խորհրդական Էր:

Կրեմլի մամուլի ծառայությունը հիշեցնում Է, որ 2004 թվականի մայիսից մինչեւ 2012 թվականի մայիսը Լեւիտինն զբաղեցրել Է ՌԴ տրանսպորտի նախարարի պաշտոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում