Ադրբեջանական ստորաբաժանումները երեկ երեկոյան թիրախավորել էին մասնավորապես Կութի ուղղությամբ տեղակայված ՀՀ դիրքերը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, Times․am: Թշնամին երեկ առնվազն կես ժամ ինտենսիվ կրակել է Գեղարքունիքի մարզիԿութ գյուղի հարևանությամբ տեղակայված ՀՀ դիրքերի ուղղությամբ։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ Ավետյանը։
Հիմա հանդարտ է իրավիճակը, բայց ցանկացած պահի սպասում ենք, որ նորից կարող են վերսկսել։ Այսինքն՝ հանդարտ ասելը հարաբերական է, սա խաղաղություն չի»,-ասաց Ավետյանը։
Կութում, ինչպես նշեց Ավետյանը, հիմա միայն տղամարդիկ են, հիմնականում՝ երիտասարդներ։ Բնակիչները դեռ չեն շտապում տուն վերադառնալ. թշնամին քանի հետ չի քաշվել, ցանկացած զարգացում սպասելի է։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը երեկ երեկոյան հաղորդել էր, որ ադրբեջանական ստորաբաժանումները սեպտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Թշնամու գործողությունների հետևանքով վիրավորվել էր մեկ հայ զինծառայող։ Ավելի ուշ պաշտպանական գերատեսչությունը հաղորդեց, որ վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում