Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը
23/09/2022 09:57
![Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը](https://times.am/v3/wp-content/uploads/2022/09/4dbf11123d5d3f71dac321a03981a88e.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, Times․am: Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։
Հայկական կողմում կորուստներ չկան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում