Եռաբլուրում տեղի ունեցածին լավ չեմ վերաբերվում, դատապարտելի է. Տիգրան Ավինյան
23/09/2022 14:09
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, Times․am: Եռաբլուրում տեղի ունեցածին լավ չեմ վերաբերվում ,գիտեմ, որ ծառայողական քննություն է իրականացվում, սպասենք արդյունքներին: Լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպին, երբ ոստիկանները բռնի ուժով հեռացնում էին զոհված զինվորների ծնողներին, որոնք փորձում էին թույլ չտալ Փաշինյանի մուտքը Եռաբլուր;
Դիտարկմանը՝ որ Ոստիկանապետի հրաժարականի պահանջի հարց է բարձրացվում, Տիգրան Ավինյանն ասաց.
«Տարբեր փոքր խմբեր տարբեր պահանջներ ունենան: Այն ինչ տեղի է ունեցել, բացասական երևույթ է, դատապարտելի է, կա քննությունը, որը պետք է մեղավորներին պարզի»,-ասաց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում