ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է խուսափել Հայաստանի որոշ վայրեր այցելելուց
23/09/2022 17:32
![ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է խուսափել Հայաստանի որոշ վայրեր այցելելուց](https://times.am/v3/wp-content/uploads/2022/09/b7f4996056570522e9dc6004318c53f0.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, Times․am: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է խուսափել Հայաստանի որոշ վայրեր այցելելուց։ Դա պատճառաբանվել է սեպտեմբերի 13-14-ին հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններով պայմանավորված՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Մասնավորապես, ԱՄՆ-ն հորդորել է խուսափել Երասխ, Վայոց Ձոր, Եղեգնաձոր, Սյունիքի մարզ, Արցախ, ինչպես նաև՝ Գեղարքունիքի մարզի Սևանա լիճ այցելելուց, նաև M10 մայրուղով երթևեկությունից, Տավուշի մարզ՝ M10 մայրուղով դեպի հյուսիս երթևեկությունից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում