Ֆրանսիան հորդորում է իր քաղաքացիներին զերծ մնալ ՀՀ որոշ շրջաններ այցելելուց
![Ֆրանսիան հորդորում է իր քաղաքացիներին զերծ մնալ ՀՀ որոշ շրջաններ այցելելուց](https://times.am/v3/wp-content/uploads/2022/09/206e72cb6f9b90afa43e1c1a932f13f9.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, Times․am: Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև վերջին բախումների պատճառով Ֆրանսիան հորդորում է իր քաղաքացիներին զերծ մնալ Վայոց ձոր, Սյունիք և Գեղարքունիքի հարավային շրջաններ մեկնելուց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ չի տալիս իր քաղաքացիներին մեկնել նաև Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ, ինչպես նաև Վրաստանին միացող M16 ճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատված: Իսկ այն ճանապարհորդներին, ովքեր ցանկանում են ճամփորդել Հայաստանի և Վրաստանի միջև, խորհուրդ է տրվում ընտրել այլընտրանքային երթուղիներ կամ նախընտրել օդային երթուղին:
Ավելի վաղ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն իր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին արգելել է Հայաստանի որոշ վայրեր այցելել, եթե այցը կենսական կարևորություն չունի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում