Հակառակորդը փորձել է անցնել հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք, սակայն հետ է շպրտվել
24/09/2022 10:59
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, Times․am: Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկը դիմել է սադրանքի՝ փորձելով անցնել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր:
Հայկական կողմում կորուստներ չկան:
Գիշերվա ընթացքում այլ միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 24-ի ժամը 10:00 դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում