Պեկինում իրավիճակը հանգիստ է, անվտանգության միջոցառումներն ուժեղացված չեն
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, Times․am: Պեկինում սեպտեմբերի 24-ին իրավիճակը հանգիստ է, Չինաստանի մայրաքաղաքի բնակիչները զբոսնում են զբոսայգիներում և գնումներ կատարում, անվտանգության միջոցների ուժեղացում չկա: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ համացանցում հայտնվել էին չհաստատված տեղեկություններ Չինաստանում հնարավոր պետական հեղաշրջման եւ իշխանությունը զինվորականներին փոխանցելու մասին։
Չինաստանի մայրաքաղաքի բնակիչներն ակտիվորեն պատրաստվում են «Ոսկե շաբաթին»՝ երկար յոթօրյա հանգստյան օրերին` ՉԺՀ-ի հիմնադրման 73-ամյակի կապակցությամբ, որը կնշվի հոկտեմբերի 1-ին։ Երկրի գլխավոր հրապարակում՝ Տյանանմենում, արդեն տեղադրվել է «Ծաղիկների և մրգերի զամբյուղ» ավանդական ծաղկային կոմպոզիցիան, որն ամեն տարի գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում