Ստեփանակերտում կհայտարարվի Լռության րոպե, կկայանա Խաչերթ
26/09/2022 11:16
![Ստեփանակերտում կհայտարարվի Լռության րոպե, կկայանա Խաչերթ](https://times.am/v3/wp-content/uploads/2022/09/7abbd07e3a556b988437a715c1fe62e8-1500x1000.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, Times․am: Սեպտեմբերի 27-ին ժամը 11:00-ին Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցու բակից կմեկնարկի խաչերթ՝ Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթ Սուրբ Խաչի առաջնորդությամբ դեպի հուշահամալիր` ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների: Այս մասին տեղեկացնում են Սեպտեմբերի 27-ին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովից:
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ սեպտեմբերի 27-ին ժամը 11:00-ին Արցախի Հանրապետությունում հայտարարվում է Լռության րոպե՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների: «Խնդրում ենք վարորդներին, քաղաքացիներին հոտնկայս հարգանքի տուրք մատուցել»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում