Լավրովը սպառնացել է ԱՄՆ-ին
Նմանատիպ
Եթե ԱՄՆ-ը ուժ կիրառի Սիրիայի նկատմամբ, դա «Ժնեւ-2» խորհրդաժողովի անցկացումը կհետաձգի անորոշ ժամանկաով, գուցեեւ ընդմիշտ: Այդ մասին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է սեպտեմբերի 2-ին՝ ամփոփելով Հարավաֆրիկյան Հանրապետության իր պաշտոնակից Մայտե Իոկանա Մաշաբանեի հետ կայացած բանակցությունների արդյունքները:
«Խիստ կասկածում եմ, որ ընդդիմությունը հարված հասցնելուց հետո ավելի զիջող կդառնա,-ասել Է նախարարը:Եթե ԱՄՆ-ի նախագահի կողմից հայտարարված ակցիան այնուամենայնիվ տեղի ունենա, դա համաժողովի հեռանկարները հեռու կշպրտի, եթե ոչ ընդմիշտ»:
«Բայց ինչ-ինչ այլ ձեւերով քաղաքական կարգավորումը, այնուամենայնիվ, կգերակշռի, պարզապես հարկավոր Է հասկանալ, թե որքան ավելի ենք մենք այն ձգձգում, այնքան ավելի շատ զոհեր ենք տեսնում խաղաղ բնակչության շրջանում»,-ընդգծել Է ՌԴ ԱԳՆ-ի ղեկավարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում