Հայերի հետ սգում ենք սեպտեմբերի 27-ին և հաջորդող օրերին զոհվածների հիշատակը. ԵՄ պատվիրակություն
27/09/2022 19:59
![Հայերի հետ սգում ենք սեպտեմբերի 27-ին և հաջորդող օրերին զոհվածների հիշատակը. ԵՄ պատվիրակություն](https://times.am/v3/wp-content/uploads/2022/09/1b4776c8b180d0974cefba551e098b52.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, Times․am: ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը հայտարարություն է տարածել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին մեկնարկած Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակի մասով:
«Այսօր հայերի հետ միասին սգում ենք 2020 թվականի սեպտեմբերի 27-ին և հաջորդող օրերին ու տարիներին զոհվածների հիշատակը։
Բազմաթիվ երիտասարդների կյանքի ընդհատումը մեծ կորուստ է և խորը վիշտ: Մենք աղոթում ենք նրանց համար և հուսով ենք, որ նման բան երբեք չի կրկնվի»,-նշվում է հայտարարությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում