-6.9 C
Yerevan

Որևէ ակնարկ կամ թաքնված ենթատեքստ փնտրել պետք չէ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի հայտարարության մասին

Նմանատիպ

Օդի ջերմաստիճանը կնվազի

Փետրվարի 4-ի երեկոյան ժամերին, 5-6-ն առանձին շրջաններում, 7-8-ը շրջանների...

Իտալիայի մրցաշարում 3 հայ ավտոարշավորդ կունենանք. Արթուր Գորոյան

Ավտոմոբիլային սպորտը Հայաստանում զարգացնելու ցանկությունը մեծ է, բայց բավարար...

Արցախի բլոկադայի հետևանքները։ Խոսում են թվերը

Արցախի կառավարությունը ներկայացրել է շրջափակման 54-րդ օրվա տեղեկագիրը՝ փետրվարի...

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, Times․am: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը պարզաբանել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանի հայտարարությունը, որ ԶՈւ-ն ունի Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հրաման և պարտավոր է կատարել վերադասի հրամանը: Արամ Թորոսյանը պատասխանել է թեմայի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցերին:

Հարց -Ի՞նչ էր ակնարկում ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը, երբ ասուլիսի ընթացքում ասաց, որ ԶՈւ-ն ունի Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հրաման և պարտավոր է կատարել վերադասի հրամանը։

Պատասխան – ԳՇ պետի տեղակալը տվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր առաքելության ընդհանրական բնութագիրը, այն է՝ պաշտպանել Հայաստանի սուվերեն տարածքն արտաքին սպառնալիքներից։ Այդ ձևակերպման մեջ որևէ արտառոց կամ նոր բան չկա։

Հարց -Այսինքն ՝տվյալ ձևակերպումը որևէ գործողության մասին ակնարկ չէ՞ր։

Պատասխան -Որևէ ակնարկ կամ թաքնված ենթատեքստ փնտրել պետք չէ։ ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը խոսել է զինված ուժերի գլխավոր առաքելության՝ Հայաստանի սուվերեն տարածքի պաշտպանության մասին։ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման ուղղությամբ այս պահին գործի է դրված դիվանագիտական ողջ գործիքակազմը:

spot_imgspot_img