ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունն իրականցվում է կնքված պայմանագրերին համապատասխան. ՊՆ

ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունն իրականցվում է կնքված պայմանագրերին համապատասխան. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, Times․am: Ռուսաստանի Դաշնության հետ ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը իրականցվում է կնքված պայմանագրերին համապատասխան, MediaHub.am-ի հարցմանն ի պատասխան գրավոր նշել են ՀՀ ՊՆ-ից։

MediaHub.am-ը ՊՆ-ից հետաքրքրվել է՝ արդյոք պատերազմից հետո ՌԴ-ն Հայաստանին զենք մատակարարե՞լ է, ՌԴ-ն մեզ զենք վաճառե՞լ է, թե՞ մինչ այս պահը հրաժարվում է վաճառել։ Նման հարցում ուղարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանի հայտարությունից հետո, թե պատերազմից հետո ՌԴ–ն Հայաստանին որևէ զենք չի վաճառել, միայն խոստումներ է տվել, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել։

Ներկայացվում է ՊՆ-ի պատասխանն՝ ամբողջությամբ։

«Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարությանն ուղղված սեպտեմբերի 21-ի Ձեր գրությամբ ներկայացված հարցադրումների, հայտնում ենք՝ ՀՀ զինված ուժերի կարիքների համար սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումները երբևէ չեն ընդհատվել։ Ռուսաստանի Դաշնության հետ ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը իրականցվում է կնքված պայմանագրերին համապատասխան»,-նշված է գրավոր պատասխանի մեջ։

MediaHub.am-ի հետ զրույցում ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը ևս նշել էր, որ պատերազմից հետո ՌԴ-ն Հայաստանին զենք մատակարարել է:

Հիշեցնենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը, կոնկրետ անուններ չհնչեցնելով, հայտարարել էր, թե ՀՀ դաշնակից երկրները Հայաստանին չեն մատակարարում նախապես գնված զենքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում