Թուրքիայում տարակարծիք են պատերազմ սկսելու վերաբերյալ
Նմանատիպ
Թուրքիայի նախկին արտաքին գործերի նախարար Հիքմեթ Չեթինը դեմ է Սիրիայի խնդրում երկրի ներգրավվածությանը: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը, այս մասին նախկին արտգործնախարարը հատարարել է Բաքու կատարած իր այցի ժամանակ:
Հիշեցնելով, որ Սիրիայում ռազմական միջամտության դիմելու համար նախապատրաստվող ԱՄՆ-ն և եվրոպական երկրները աշխարհագրորեն հեռու են Սիրիայից’ Չեթինն ասել է. «Նրանք ռազմական գործողություն կիրականացնեն Սիրիայում, ապա կհեռանան, իսկ Թուրքիան կմնա Սիրիայի հետ, այդ պատճառով Թուրքիան չպետք է խառնվի այս խնդրին»:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ելույթ ունենալով Սպիտակ տան Վարդագույն պարտեզում հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները ռազմական միջամտություն կիրականացնի Սիրիայի նկատմամբ:
Սիրիայում իրավիճակը սրվել էր օգոստոսի 21-ին, երբ լրատվամիջոցները հայտնեցին Դամասկոսի արվարձաններում քիմիական զենքի օգտագործման մասին: Նախնական տվյալներով, հարձակմանը զոհ է գնացել 600 մարդ: Ըստ որոշ տեղեկությունների’ զոհերի թիվը կարող է հասնել մինչեւ 1300-ի: Միջադեպից հետո Սիրիայի կառավարական ուժերը եւ ընդդիմադիրները ոչ մեկ անգամ հայտարարեցին զենքի կիրառմանն իրենց չմասնակցելու մասին’ միմյանց մեղադրելով դրանում: Սիրիայի կառավարությունն օգոստոսի 25-ին թույլատրել է ՄԱԿ-ի փորձագետներին այցելել քիմիական հարձակման հնարավոր վայրերը: Փորձագետները Սիրիան լքել են օգոստոսի 31-ին՝ իրենց հետ տանելով փորձանմուշները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում