Հերթական անգամ Ադրբեջանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը. ՀՀ ԱԽ քարտուղարը նոր մանրամասներ է ներկայացնում
03/10/2022 13:38
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, Times․am: Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով նոր մանրամասներ է ներկայացրել սեպտեմբերի 27-ին Սպիտակ տանը տեղի ունեցած իր և Հիքմեթ Հաջիևի հանդիպման մասին:
«Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած իմ և ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ժամանակ եռակողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև սեպտեմբերի 30-ը Ադրբեջանն ազատ է արձակելու սեպտեմբերին գերեվարված 17 հայ ռազմագերիներին:
Արձանագրենք, որ հերթական անգամ Ադրբեջանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը»,- նշված է ՀՀ ԱԽ քարտուղարի գրառման մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում