Երկամսյա վարժական հավաքներին չներկայացած տղամարդը դանակով հարձակվել է ոստիկանների վրա
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, Times․am: Հոկտեմբերի 2-ին, Ժամը 17։00-ի սահմաններում ոստիկանության Տաշիրի բաժնի աշխատակիցները մեկնել են Լոռու մարզի Արծնի գյուղ, որտեղ հանդիպել են Լոռու մարզի բնակիչ՝ 39-ամյա Արման Ա-ին և փորձել են պարզել, թե ինչու է հրաժարվել ներկայանալ տարածքային զինկոմիսարիատ, որպեսզի մասնակցի արձանագրության կազմանը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Արձանագրությունը պետք է կազմվեր այն բանի համար, որ Արման Ա-ն հրաժարվել է ներկայանալ վարժական հավաքներին։
Երբ ոստիկանները մեկնել են Արծնի գյուղ ու նրան հայտնել են, թե ինչն է պատճառը, որ հրաժարվել է ներկայանալ զինկոմիսարիատ, նա վրդովել և հայհոյանքներ ու սպառնալիքներ է հնչեցրել ոստիկանների հասցեին, ապա ձեռքին եղած դանակով փորձել է հարվածել ոստիկաններից մեկին, ապա չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին՝ շարունակել է դանակը ձեռքին առաջ գալ դեպի նրանց ուղղությամբ։
Այլ ելք չունենալով՝ տեսուչն իր հաշվեցուցակային՝ «Մակարով» տեսակի ատրճանակից 1 անգամ նախազգուշական կրակոց է արձակել օդ, ապա կարողացել է վնասազերծել Արման Ա-ին և տեղափոխել ոստիկանության Տաշիրի բաժին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում