Սուրբ Խաչում հայկական պատարագ կլինի

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում շարունակվում են նախապատրաստվել սեպտեմբերի 8-ին անցկացվելիք պատարագի արարողությանը: Ինչպես հաղորդում է «Անատոլու» լրատվական գործակալությունը, Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանն ասել է, որ Սուրբ Խաչում տեղի ունենալիք այս անգամվա պատարագում աղոթելու են Մերձավոր Արեւելք ում խաղաղության համար, եւ հանդես են գալու միջազգային հանրությանն ուղղված խաղաղության հաստատման կոչով:

Նրա խոսքով’ պատարագի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են նորմալ կերպով: Այս տարի նախատեսվում է Սուրբ Խաչ եկեղեցում առաջին անգամ զանգվածային մկրտություն էլ իրականացնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում