Ադրբեջանի «Յաշմա», «Կոմանդո» ջոկատները աննախադեպ դաժանություններ են արել․ Թաթոյանը՝ Fox New-ին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, Times․am: Ադրբեջանական «Յաշմա» և «Կոմանդո» ջոկատներն աչքի են ընկել աննախադեպ դաժանություններով սեպտեմբերի 13-15 Հայաստանի նկատմամբ իրականացրած հարձակումների ժամանակ․ գերիների գնդակահարություններ, սպանված զինծառայողների մարմինների մասնատումներ, անմարդկային վերաբերմունք սպանված կին զինծառայողների մարմինների նկատմամբ և այլն։ Այս մասին ասել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանն ամերիկյան Fox News-ի հետ զրույցում՝ ևս մեկ անգամ նշելով, որ Հայաստանը պետք է դիմի Միջազգային քրեական դատարան պատերազմական հանցագործությունների համար
«Ադրբեջանի նախագահին, հատուկ ծառայությունների ու բանակի ղեկավարներին [առաջնահերթ] միջազգային քրեական պատասխանատվության ու պատժի ենթարկելու համար:
Նրա խոսքով՝ միջազգային քրեական հետապնդումը կունենա շարունակվող ցեղասպան քաղաքականության համար կանխարգելող նշանակություն»,-հայտնում են «Թաթոյան» հիմնադրամից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում