Սամակատով (ինքնագլոր) երթևեկության բանուկ հատված մտնելը վթարային իրավիճակներ է ստեղծում վարորդների համար
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, Times․am: Սամակատով (ինքնագլոր) երթևեկության բանուկ հատված մտնելը երբեմն ոչ միայն անհարմարություն, այլև վթարային իրավիճակներ է ստեղծում վարորդների համար։ Այս մասին գրում է Yerevan Live տելեգրամ ալիքը։
Ներկայացնում ենք օգտատերերից մեկի հումորային գրառումը, որը բավականին դիպուկ է բնորոշում տվյալ իրավիճակը․
«Հարգելի՛ սամակատ (ինքնագլոր) քշողներ, շատ լավ եք անում, որ օգտվում եք էդ հարմարավետ փոխադրամիջոցից, ինձ էլ է շատ դուր գալիս, բայց, խնդրում եմ, մի՛ մտեք երթևեկության երկրորդ գիծ ու անդրդվելի հպարտությամբ միայն առաջ նայելով՝ 5-ի տակ գնացեք, կարծես Մայբախի ղեկին եք, ու երթևեկության մնացած մասնակիցները պետք է նախանձից տեղում պայթեն։
Հաշվի առեք, եթե Մայբախը հագեցած է անվտանգության բազմաթիվ համակարգերով, ձեր անվտանգության միակ համակարգը ուսապարկն է»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում