Նուբարաշենում ամուսինը սպանել է կնոջը և վերցնելով նոր ծնված երեխային փախուստի դիմել
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, Times․am: Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։10-ի սահմաններում ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որ Նուբարաշեն վարչական շրջանի 6-րդ փողոցի շենքերից մեկի բնակիչը տևական ժամանակ է չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Փրկարարները բացելով տան դուռը, հյուրասենյակում հայտնաբերել են կնոջ դի, արնաշաղախ վիճակում։
Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ սպանվածը նշված հասցեի բնակիչ 41-ամյա Աստղիկ Մ․-ն էր։
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչներն արդեն պարզել են ենթադրյալ սպանություն կատարողի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ նրան և հանցագործություն գործիք դանակը հայտնաբերելու ոււղությամբ։
Երևանի գնդի պարեկները նշված փողոցի թիվ 130 շենքի բակում հայտնաբերել են Lada Priora մակնիշի ավտոմեքենա, որն, ըստ տեղեկությունների՝ կապ ունի սպանության հետ։
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` Նուբարաշենում կնոջը սպանել է ամուսինը եւ վերցնելով նոր ծնված երեխային փախուստի դիմել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում