Հայաստանն Ադրբեջանին է հանձնել ադրբեջանցի 6 զինծառայողի մարմին

Հայաստանն Ադրբեջանին է հանձնել ադրբեջանցի 6 զինծառայողի մարմին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, Times․am: Հայաստանը Ադրբեջանին է հանձնել ադրբեջանցի 6 զինծառայողի մարմին, որոնք սպանվել էին սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, գրում է «Փաստինֆո»-ն։

«Փաստինֆո»-ն նաև նշում է, որ, ցավոք, թշնամու լրատվամիջոցներից ենք առաջինը տեղեկանում, թե հայ զինծառայողների մարմինների հանձնման կամ ռազմագերիների վերադարձի, թե ադրբեջանցի զինծառայողների մարմիններ ՀՀ-ի կողմից հանձնելու մասին։ ՀՀ իրավասու մարմինները չեն շտապում առաջինը հանրությանը տրամադրել տեղեկություն, որպեսզի թշնամին չդառնա տեղեկատվության աղբյուր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում