Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, Times․am: Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 10-ի ցերեկը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի գիշերը առանձին շրջաներում, 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 7-9-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 10-ի ցերեկը, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ մինչև 15-18 մ/վ արագությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում