Կանխվել է 37-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը
08/10/2022 10:46
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, Times․am: Հոկտեմբերի 7-ին, ժամը 20։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։
Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են քաղաքացի Գ․ Յ․-ի (ծնված 1985 թ․) ինքնասպանության փորձը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում