Փրկարարները իջեցրել են քաղաքացու դին տան տանիքից
08/10/2022 17:08
![Փրկարարները իջեցրել են քաղաքացու դին տան տանիքից](https://times.am/v3/wp-content/uploads/2022/10/20effada797c225bb2513ae667c65ab9.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, Times․am: Հոկտեմբերի 8-ին, ժամը 11:58-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի 7-րդ նրբանցքի տներից մեկի բնակիչը (մոտ 60 տարեկան) բարձրացել է տան տանիքը և ունի վատ ինքնազգացողություն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները տանիքում հայտնաբերել են Խ․ Բ․-ի (ծնված 1959 թ.) դին, իջեցրել և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:
Հետևեք մեզ նաև Telegram-ում