Ինչո՞ւ են «Փյունիկի» երկրպագուները խախտել Ինդոնեզիայի զոհերի հիշատակի լռության րոպեն
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, Times․am: Հոկտեմբերի 6-ին Երևանում կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երրորդ մրցափուլի «Փյունիկ»-«Ժալգիրիս» հանդիպումը: Հանդիպումից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգել էին Ինդոնեզիայում ֆուտբոլային խաղի ժամանակ տեղի ունեցած ողբերգական միջադեպի զոհերի հիշատակը, սակայն երևանյան թիմի երկրպագուները ցուցադրաբար խախտել էին լռության րոպեն։ Այսօր «Փյունիկի» «Սեկտոր 18» ֆան-ակումբը հայտարարությամբ է հանդես եկել՝ բացատրելով երկրպագուների նման պահվածքի շարժառիթը․
«Երկու օր առաջ կայացած «Փյունիկ»-«Ժալգիրիս» խաղի ժամանակ մեր ֆան-ակումբը դեմոնստրատիվ խախտեց լռության րոպեն, որը նվիրված էր Ինդոնեզիայի զոհերի հիշատակին։ Մենք ուզում ենք նշել, որ խորապես ցավում ենք 127 զոհերի համար, մեր ակցիան ուղղված էր կոռումպացված ՈՒԵՖԱ-ին և նրա երկակի ստանդարտներին։ Սեպտեմբերի 15-ին ՈՒԵՖԱ-ն մերժել էր «Փյունիկի» հայտը՝ մեկ րոպե լռությամբ հարգել մեր զոհված զինծառայողների հիշատակը»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում