Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մեկնելու է Երևան՝ Պրահայի քառակողմ հայտարարությունը քննարկելու համար
![Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մեկնելու է Երևան՝ Պրահայի քառակողմ հայտարարությունը քննարկելու համար](https://times.am/v3/wp-content/uploads/2022/10/32efcb513b10e4e60e3f7ad0a453a34a.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, Times․am: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ աշխատանքային պատվիրակություն է մեկնելու Երևան՝ ՀՀ իշխանությունների հետ քննարկելու Արցախի և ՀՀ շուրջ ստեղծված իրավիճակը:
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:
«Այցի հիմնական նպատակն է քննարկելու 2022թ․ հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Արցախյան պատվիրակության կազմում են ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ԱՀ Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը և ԱՀ նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը»,- մանրամասնել է Լ. Ավանեսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում