Հայկական Revalcon-ի ստեղծած տեխնոլոգիան արտերկրում շուկաներ է գրավում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, Times․am: Revalcon ստարտափի մշակած տեխնոլոգիան պարզեցնում է ոռոգման ամբողջ գործընթացը. աշխատանքները վերահսկվում են մոբայլ և վեբ հավելվածներով:
Համակարգը կառավարվում է հեռահար. իրականացնում է ոռոգման գրաֆիկների համակարգում, ջրի և հոսանքի խնայողություն, մարդկային ռեսուրսի արդյունավետ բաշխում և օգտակար գործողության բարձր գործակից է ապահովում: Ամեն ինչ կառավարվում է սմարթֆոնի միջոցով: Համակարգը նաև վերահսկում է պոմպերի և փականների աշխատանքը, տեղեկություններ հավաքում դաշտից։
Գառնիում գտնվող նշի այգու ոռոգման համակարգը կառավարվում է Revalcon-ի ստեղծած տեխնոլոգիայով: Այգում նախկինում ոռոգման ջուրը խնդիր էր. անցնելով կաթիլային համակարգի ու ներդնելով ոռոգման հեռակառավարման ծրագիրը՝ գործը հեշտացավ, արդյունավետությունն էլ բարձրացավ։
Revalcon-ի ստեղծած տեխնոլոգիան արդեն ներդրվել է Արցախի և Ռուսաստանի մի շարք այգիներում: Ստարտափի հեղինակները վստահ են՝ իրենց առաջարկած լուծումն ունի համաշխարհային տարածման տեսլական:
Revalcon-ը Ակբա Ֆեդերացիայի «Ակբա Ֆելոուշիփ» ծրագրի շահառուներից է։ Ստարտափն Ակբա Ֆեդերացիայի ֆինանսավորմամբ հնարավորություն է ստացել դառնալ «Իմփաքթ Հաբի» էկոհամակարգի անդամ, որի շնորհիվ խորհրդատվություններ է ստացել տարբեր ոլորտների մենթորներից և մասնագետներից։
«Մենք քիչ մարդկային ռեսուրսներով օգնում ենք կառավարել մեծ տարածքներ, օգնում ենք խնայել թե՛ ջուրը, թե՛ էլեկտրաէներգիան և թե՛ մնացած բոլոր ռեսուրսները: Մասնակցել ենք Ակբա Ֆեդերացիայի կողմից կազմակերպված «Ակբա Ֆելոուշիփ» ծրագրին, 2021-ին հաղթել ենք: Այն մեզ հնարավորություն է տվել, որ օգտվենք ուսուցողական բազմաթիվ ծրագրերից, նաև՝ մարքեթինգային ու նոր կապերի միջոցով մեր բիզնեսը զարգացնելու հնարավորութուն: Ակբա Ֆեդերացիայի շնորհիվ կարողացել ենք մեր բիզնեսը մասշտաբային դարձնել, ընդարձակել ամբողջ Հայաստանով»,- նշում է Revalcon ստարտափի համահիմնադիր, տնօրեն Սերգեյ Բարխուդարյանը:
Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի 83.8 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:
Մանրամասն՝ տեսանյութում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում