Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են համատեղ տարածաշրջանային զորքեր տեղակայել
10/10/2022 15:15
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, Times․am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել է տարածաշրջանային զորքերի համատեղ տեղակայման շուրջ։ Այս մասին հաղորդում է Բելառուսի ղեկավարի պաշտոնական կայքը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Միութենական պետության արևմտյան սահմաններում սրման հետ կապված՝ մենք պայմանավորվել ենք տեղակայել Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության տարածաշրջանային խմբավորում: Այս ամենը մեր փաստաթղթերում է»,- ասել է պետության ղեկավարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում