Առաջին հարվածները հասցվեցին, կլինեն հաջորդները․ Ուկրաինայի քաղաքական ռեժիմն ամբողջովին պետք է «ապամոնտաժվի»․ Մեդվեդև
10/10/2022 17:16
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, Times․am: ՌԴ անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է Ուկրաինայի ռեժիմի ամբողջական «ապամոնտաժման» անհրաժեշտության մասին, որը վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ուկրաինական պետական ներկա դասավորվածությունն իր ազգայնական քաղաքական ռեժիմով մշտական, ուղիղ և բացահայտ վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար։ Այդ պատճառով մեր ժողովրդի անվտանգության և երկրի սահմանների պաշտպանության նպատակով մեր գործողությունները ուղղված կլինեն Ուկրաինայի քաղաքական ռեժիմի ամբողջական «ապամոնտաժմանը», -նշել է նա։
Մեկնաբանելով գերճշգրիտ հրթիռներով Ուկրաինային հասցված հարվածները, Մեդվեդևը շեշտել է, որ առաջին հարվածները հասցված են, կլինեն հաջորդները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում