Մինսկում հայտարարել են Բելառուսի շուրջ իրադրությունը սրվելու մասին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, Times․am: Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը հայտարարել Է, որ հանրապետության շուրջ իրադրությունը սրվելու միտում ունի, սակայն չարժե խուճապի մատնվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Իրադրությունը մեր երկրի շուրջ այսօր իսկապես մնում Է լարված: Սրվելու միտում ունի: Իրադրությունն այսօր վերահսկվում Է ուժային բլոկի կողմից: Դուք տեսնում եք, որ նախագահն անձամբ Է վերցնում այդ իրադրության հսկողությունը, անցկացնում Է խորհրդակցություն, ցուցումներ Է տալիս: Ուստի չարժե խուճապի մատնվել»,-Վոլֆովիչի խոսքը մեջբերում Է «Բելտա» գործակալությունը:
Պետքարտուղարը հավելել Է, որ Արեւմուտքում, ցավոք, տարածում են այն կարծիքը, որ բելառուսական բանակը կարող Է հատուկ ռազմական գործողության մեջ մտնել Ուկրաինայի տարածքում: Հավատալով այդ կարծիքներին՝ Հյուսիսատլանտյան դաշինքի եւ մի շարք եվրոպական երկրների ռազմա-քաղաքական ղեկավարությունն արդեն բացահայտորեն քննարկում Է Բելառուսի դեմ ագրեսիայի հնարավոր տարբերակները:
«Ուկրաինայի իշխանության բարձրագույն Էշելոններում նույնպես քննարկվում Է Բելառուսին հարված հասցնելու հնարավորությունը, առաջին հերթին օգտագործելով մեր փախստականներին, որոնք գտնվում են այնտեղ. Կալինովսկու գունդը, Լիտվինի գումարտակը եւ մյուս անօրինական զինված կազմավորումները»,-նշել Է Վոլֆովիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում