Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալվածներից մեկը ՀՀ քաղաքացի է

Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալվածներից մեկը ՀՀ քաղաքացի է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, Times․am: Հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամուրջի վրա տեղի ունեցած ահաբեկչական ակտը կազմակերպել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը։ Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, այս մասին հայտնում են ՌԴ ԱԴԾ-ից։

Պայթյունը կազմակերպել է վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը։ Ահաբեկչության նախապատրաստմանը մասնակցել է 12 անձ, որոնցից 8-ը ձերբակալվել են։

Ահաբեկչության համար նախատեսված ռումբը եղել է գլանափաթեթով պատված

ԱԴԾ-ի տվյալներով ՝ պայթուցիկը Օդեսայից ուղարկել են Բուլղարիա, Վրաստան և Հայաստան: Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Երևանի «Տրանսալիանս» տերմինալում բեռը մաքսազերծվել է ԵԱՏՄ կանոններով և կատարվել է փաստաթղթերի փոխարինում ։

Դրանից հետո այն ուղարկողն արդեն եղել է «Գու ԱՐ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն (Հայաստան, ք.Ալավերդի), իսկ ստացողը՝ «ԼԻԴԵՐ» ՍՊԸ-ն (ք. Մոսկվա):

Ապա բեռը Վրաստանում գրանցված DAF 4 բեռնատարով հոկտեմբերի 4-ին հատել է ռուս-վրացական սահմանը Վերին Լարսում և հոկտեմբերի 6-ին տեղափոխվել և բեռնաթափվել է ՌԴ-ի Արմավիր քաղաքի մեծածախ բազայում:

Ձերբակալվել են Ուկրաինայի քաղաքացիներ Միխայիլ Ցյուրկալոն, Դենիս Կովաչը, Ռոման Սոլոմկոն, Վրաստանի քաղաքացիներ Սանդրո Ինոսարիձեն, «Լևան» անունով բրոքերը և Հայաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում