Նախատեսվում է փակել Բրյուսովի անվան պետական համալսարանը
12/10/2022 11:02
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, Times․am: «Երեկ պարզվեց, որ ԿԳՄՍ-ում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որով նախատեսում են փակել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը։ Այս «ժողովրդավար» կառավարության համար կարծես սովորական աշխատաոճ է դարձել կարևոր որոշումների թաքուն ընդունումը։ Ի դեպ՝ որպեսզի հետո չհերքեն նշեմ, որ այդ մասին երեկ ասել է փոխնախարար Ժաննա Անդրեասյանը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում»,-այս մասին գրել է Բրյուսովի անվան պետական համալսարանի սոցիալական գիտությունների և սերվիսի դեկան Ցոլակ Ակոպյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում