Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ՀՀ ՊՆ
12/10/2022 16:08
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, Times․am: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է․
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շինարարական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում