Ֆրանսիայի նախագահը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը սրելու մեջ

Ֆրանսիայի նախագահը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը սրելու մեջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, Times․am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև միտումնավոր կոնֆլիկտ հրահրելու մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Մակրոնն ընդգծել է, որ Ռուսաստանը դա անում է՝ որպես Կովկասի տարածաշրջանում և դրանից դուրս իրավիճակն ապակայունացնելու ջանքերի մի մաս:

France 2 հեռուստաալիքի եթերում Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանը վերջին ամիսներին կողմերի միջև լարվածություն է բորբոքել՝ հօգուտ Ադրբեջանի:

«Ի՞նչ է կատարվում սահմանին վերջին երկու տարիներին: 5000 ռուս զինծառայողի իբր այնտեղ է սահմանը երաշխավորելու համար, սակայն ռուսներն օգտագործեցին այս հակամարտությունը, խաղացին Ադրբեջանի խաղը՝ թուրքական մասնակցությամբ և վերադարձան, որպեսզի թուլացնեն Հայաստանը, որը մի ժամանակ իրենց մերձավոր երկիրն էր: Տեսնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում: Ռուսաստանը փորձում է ապակայունացնել իրավիճակը: Նա ցանկանում է Կովկասում խառնաշփոթ ստեղծել, որպեսզի ապակայունացնի բոլորիս»,- ասել է Մակրոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում