Բրյուսովը, մանկավարժականն ու ֆիզկուլտը կմիավորվեն․ ԿԳՄՍ նախարար
13/10/2022 12:54
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, Times․am: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հաստատեց, որ Կառավարությունը որոշել է միավորել երեք բուհերը՝ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանը և Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը:
Դիմելով ուսանողներին ու դասախոսներին՝ նախարարն ասաց, թե ոչինչ կտրուկ չի փոխվելու:
«Երեք շենքերն էլ պահպանվելու են, բոլորը մնալու են այնտեղ, որտեղ եղել են։ Իհարկե, ունենք ակադեմիական քաղաքի գաղափարը, երբ որ ունենանք ակադեմիական քաղաք, իհարկե, կունենանք շատ ավելի լավ պայմաններ բոլոր նրանք, որոնք կոնցեպտում կընդգրկվեն»,- ասաց Դումանյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում