Սա խոսելու և լուծում գտնել փորձելու լավ հնարավորություն է. Միրզոյանը՝ եռակողմ հանդիպմանը

Սա խոսելու և լուծում գտնել փորձելու լավ հնարավորություն է. Միրզոյանը՝ եռակողմ հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, Times․am: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումը լավ հնարավորություն է համարում խոսելու և փորձելու լուծում գտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման խնդրի շուրջ:

«Ինչպես դուք եք նկատել, սա լավ հնարավորություն է միջազգային հարթակներում մեր հանդիպումներն օգտագործելու համար խոսելու և փորձելու լուծում գտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման խնդրի շուրջ բոլոր առումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրի շուրջ ՝ մեր ղեկավարների եռակողմ հայտարարությունների հունով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աստանայում եռակողմ հանդիպմանը բացման իր խոսքում ասել է Միրզոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում