Խոշոր հրդեհ` Երևանի սուրճի գործարանում

Խոշոր հրդեհ` Երևանի սուրճի գործարանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, Times․am: Հոկտեմբերի 16-ին, ժամը 15:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցի թիվ 86/1 հասցեում գտնվող սուրճի գործարանից նկատվում է ծուխ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:09-ին, մարվել՝ 16:20-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում