Եվս 3 հաղթանակ․ հայ սամբիստներն արդեն 20 մեդալ են նվաճել

Եվս 3 հաղթանակ․ հայ սամբիստներն արդեն 20 մեդալ են նվաճել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, Times․am: Երևանում անցկացվող Սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնության մրցումային վերջին՝ երրորդ օրը հայ սամբիստներին հաջողվեց նվաճել ևս երեք բրոնզե մեդալ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։

Բրոնզե մեդալներ են նվաճել 50 կգ քաշային կարգում Արփինե Մնացականյանը, 64 կգ քաշային կարգում Մեսրոպ Նիկոյանն ու 88 կգ քաշային կարգում Գոռ Հարությունյանը։

Այսպիսով, հայ սամբիստները աշխարհի երիտասարդական առաջնության ընթացքում արդեն նվաճել են 20 մեդալ, որոնցից 1 ոսկի, 2 արծաթ, 17 բրոնզ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում