Հայ-ադրբեջանական սահմանի դիտորդական առաքելությունը բաղկացած կլինի շուրջ 400 հոգուց
17/10/2022 11:20
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, Times․am: Եվրոպական Միության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 17-ին կհաստատեն Հայաստան ուղարկվելիք քաղաքացիական դիտորդական առաքելությունը։
«Հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաքելություն ստեղծելու մասին։ Նախարարները, ինչպես ակնկալվում է, այդ առաքելությունը կհաստատեն երկուշաբթի», – ասել է ԵՄ ներկայացուցիչը։
Դիտորդական առաքելությունը բաղկացած կլինի շուրջ 400 հոգուց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում